CINF -ի արցախյան այցը մարտին






Մարտի սկզբին Ստեփանակերտում կայանալիք ամառային ուսուցողական նախաձեռնության նախապատրաստման շրջանակներում «Քրիստոնյաները կարիքի մեջ» հիմնադրամի (CINF) նախագահ Շվոն Նաշ-Մարշալն ու փոխնախագահ Ռիտա Մահդեսյանը այցելեցին Արցախի մեկուսացված հայ-քրիստոնեական համայնքը: Ծրագիրը, որը կոչվում է «արցախյան ծրագիր», ուղարկում է ամերիկյան քոլեջի երիտասարդ ավագ դասարանցիներին ու նորավարտ շրջանավարտներին որպես կամավոր ուսուցիչներ Արցախում կրթության ապահովման համար: Ամռան ամիսներին կամավորները ղեկավարում են CINF -ն անց են կացնում անգլերենի դասընթացներ եւ լրացնում են ընթացիկ կրթական ծրագրերը Ստեփանակերտում: Ծրագիրն ուղղված է ամերիկացի կամավորների հետ շփման ու անգլերենի հմտությունների զարգացման միջոցով արցախցի երիտարարդներին մեծ աշխարհի հետ կապելուն: CINF -ի մարտի այցը ծառայեց Արցախի՝ ծրագրի հետ կապված տարբեր կարիքերի ավարտմանը:
Երեւան ժամանելուն պես պրոֆեսոր Նաշ-Մարշալը եւ տիկին Մահդեսյանը կապ հաստատեցին Կարեն Կաբրջյանի հետ՝ հայ-սիրիացի փախստական, ով վերջերս նշանակվեց որպես CINF -ի գործադիր տնօրենը Հայաստանում: Հաջորդ օրը նրանք միասին Ստեփանակերտ ժամանեցին:
Լինելով Մանհեթեվիլ քոլեջի Մերի Թ. Քլարկ քրիստոնեական փիլիսոփայության ամբիոնի ներկայացուցիչը՝ դոկտոր Նաշ-Մարշալին խնդրեցին առաջիկա շաբաթվա ընթացքում Արցախի համալսարանի ուսանողների համար չորս դասախոսություն կարդալ: Երկուշաբթի Արցախի պետական համալսարանում փիլիսոփայության դասավանդման մեթոդիկայի առաջին սեմինարն անցկացվեց Արցախի պետական համալսարանի փիլիսոփայության ամբիոնի վարիչ՝ դոկտոր Աննա Հակոբյանի հետ: Հաջորդ օրը՝ Պարկ Հոթել հյուրանոցում, դոկտոր Նաշ-Մարշալը դասախոսություն կարդաց կրթության, գոյատևման ու մշակույթի զարգարման համար գիտելիքների անհաժշտության մասին ավարտելով սեմինարը լանչով՝ հյուրանոցում: Չորեքշաբթի օրը Մեսրոպ Մաշտոց համալսարանում տեղի ունեցավ նույն թեմայով շարունակվող սեմինար: Հինգշաբթի վերջնական դասախոսությունը կրկին տեղի ունեցավ Մեսրոպ Մաշոց համալսարանում, որտեղ դոկտոր Նաշ-Մարշալը ավարտեց վարպետանալու միջոցով կատարելագործման կարևորության ու արժանիքների զարգացման մասին դասախոսությունը:
Շաբաթվա ընթացքում CINF -ն նաեւ տարբեր հանդիպումներ անցկացրեց: Համաձայնագրեր են կնքվել ինչպես Արցախի Պետական, այնպես էլ Մեսրոպ Մաշտոց համալսարանի հետ ամերիկյան նախագծի կամավորներին փորձառություններ տրամադրելու համար՝ Արցախում իրենց աշխատանքի շրջանակներում: CINF -ն նաև համաձայնեց հուլիսին համակարգել Արցախի պետական համալսարանի ամառային ճամբարի ծրագիրը: Չորեքշաբթի օրը աշխատանքային ճաշի ձևաչափով հանդիպում տեղի ունեցավ «Արմատներ» սրճարանի տնօրենի հետ սեպտեմբերին շոկոլադի պատրաստման դասընթացի ստեղծան վերաբերյալ հարցերի քննարկման համար` ուղղված Արցախի բիզնեսի ու մշակույթի զարգացմանը նպաստելուն: Ամերիկա վերադառնալուց առաջ դոկտոր Նաշ-Մարշալը Երևանում հանդիպեց Արցախի մշակույթի նախարարի հետ:
CINF -ի մարտ ամսվա այցը Արցախ առաջիկա արցախյան ծրագրի, ինչպես նաեւ տարածաշրջանում ապագայում աջակցվելիք ծրագրերի համար հիմքեր դրեց: Գալիք ապրիլ ամսվա ընթացքում CINF – ն կշարունակի սերտորեն համագործակցել Արցախի պետական եւ Մեսրոպ Մաշտոց համալսարանների հետ, մայիսի վերջին նախագծի մեկնարկին նախապատրաստվելու համար: