CINF -ն Նյու Յորքի Սուրբ Լուսավորիչ տաճարում











Photos by Gregory Dosttur.
Ուրբաթ` ապրիլի 6-ին, Ձերդ Գերազանցություն Արքեպիսկոպոս Օշագան Չոլոյանը ու Ամերիկայի Հայ Առաքելական եկեղեցին անցկացրին CINF -ի նախագահ Շվոն Նաշ-Մարշալի նոր գրքի շնորհանդեսը Նյու Յորքի Սբ. Լուսավորիչ հայկական տաճարում: Ժամը 7-ից սկսած միջոցառումը սկսվեց հայոց առաջնորդարանի տնօրեն, մի քանի հոդվածների հեղինակ Վարդան Մատիոսյանի բացման խոսքով, ներառյալ Դոկտոր Նաշ-Մարշալի մի քանի օր առաջ հրատարակված «Հայրերի մեղքերը» գրքի քննարկումը: Դոկտոր Նաշ-Մարշալին շնորհավորելուց հետո տնօրեն Մատիոսյանը ողջունեց դրամատուրգ եւ պրոֆեսոր Հերարդ Մարգարյանին: Դոկտոր Մարգարյանը ներկայացրեց գիրքն ու դրա հիմնական փաստարկները ներկայացրեց մեծ գովասանքով `գրքի հետեւողական ճշգրտության, հստակության եւ շքեղության համար:
Դոկտոր Մարգարյանին հաջորդեց «Քրիստոնյաները կարիքի մեջ» հիմնադրամն (CINF) ու դրա ներկայիս կրթական նախաձեռնությունը Արցախում կարճ ներկայացումը CINF -ի գործադիր տնօրեն Ստեֆանի Հավենսի կողմից: Տիկին Հավենսը ներկայացրեց CINF -ի արցախյան ծրագրի կարճ պատմությունը եւ նախորդ ամռանը Ստեփանակերտում կամավոր անգլերենի ուսուցչի հետ կիսվեց մի քանի անձնական պատմություններով:
Դոկտոր Նաշ-Մարշալին այնուհետեւ առաջարկեցին պատասխանել հանդիսատեսի հարցերին իր գրքի հետ կապված, արդեն իսկ ներկայացված դոկտոր Մարգարյանի կողմից՝ ավելի մանրամասն կանգ առնելով գրքի քննարկման վրա: Նա մանրամասն պատմեց հայ համայնքների բիզնեսի, կրթության և մշակույթի բնագավառներում ունեցած հաջողությունների մասին ցեղասպանությունից անմիջապես առաջ ու այն մասին, թե «Միության եւ առաջընթացի» կոմիտեն (CUP) ինչքան հեռու կգնար հայկական մշակույթի փոխարեն մտացածին «թուրքական մշակույթ» ստեղծելու համար: Դոկտոր Նեշ-Մարշալը մանրամասն պատմեց հայկական մշակույթի ոչնչացման մասին «թուրքական մշակույթի» համար տեղ ազատելու համար:
Եզրափակելով պրեզենտացիան, Ձերդ Գերազանցություն Զոհրաբ Մնացականյանը՝ ՄԱԿ-ում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչը, սիրով զրուցեց դոկտոր Նաշ-Մարշալի գրքի հրատարակման ու նրա արտերկրում՝ Արցախում եւ Հայաստանում աշխտանքի մասին:
Երեկոյի ավարտին միջոցառման հյուրը՝ Անուշավան եպիսկոպոս Դանիելյանը, հայտարարեց CINF –ի Արցախյան նախագծի համար 1000 դոլարի անանուն նվիրատվության մասին: Գրքի վաճառված օրինակները նույնպես ուղղակիորեն նպաստեցին ծրագրին: Պրեզենտացիայից հետո դոկտոր Նաշ-Մարշալը ստորագրեց գրքի վաճառված օրինակների վրա, զրուցեց մասնակիցների հետ եւ շնորհակալություն հայտնեց նրանց: