Վերադարձ Արցախ
2018 թ. հունիսի 20
CINF -ի գործադիր տնօրեն Ստեֆանի Հավենսի կողմից
Ամիսներ շարունակ պլանավորելուց, կազմակերպելուց եւ կանխատեսումից հետո, մենք վերջապես վերադարձանք Արցախ՝ կրկին սկսելու մեր ամենամյա կրթական նախաձեռնությունը «Քրիստոնյաները կարիքների մեջ» հիմնադրամի (CINF) ղեկավարմամբ: Հիմնվելով նախորդ տարվա հիմքերի վրա մենք պատրաստվեցինք հինգ դասընթաց բացել՝ 2-ը ընդհանուր անգլերեն լեզվի հմտությունների համար, 2-ը մասնագիտացված անգլերենի հմտությունների համար, 1-ը տրամաբանության ու էթիկայի համար: Ինչպես միշտ Արցախում մեզ ջերմությամբ եւ առատաձեռնությամբ ընդունեցին: Արցախը երկու գեղեցկություն ունի, որը ինձ միշտ ապշեցնում է՝ իրենց երկրի գեղեցկությունն ու իրենց ժողովրդի գեղեցկությունը:
Մարտի կեսերին, երբ մեր նախագահ Շվոն Նաշ-Մարշալը այցելեց Ստեփանակերտ Մեսրոպ Մաշոց եւ Արցախի պետական համալսարաններում մի շարք դասախոսություններ անցկացնելու համար, նա հանդիպեց ու կապնվեց համալսարանների բազմաթիվ ուսանողների հետ: Ոչ ոք չէր մոռացել իրենց միասին անցկացրած ժամանակը եւ մենք գրեթե անմիջապես ընկերացանք շատ երիտասարդների հետ, որոնք հետ նոր էինք ծանոթացել: Այդ ուսանողներից երկուսը՝ Գաբրիելն ու Լարիսան, առաջին անգամ հանդիպեցին մեզ «Արմատներ» սրճարանում մեր դասընթացների մեկնարկից մի քանի օր առաջ: Սկզբում նրանք ամաչկոտ էին, ինչը սովորաբար լինում է բոլոր Արցախցիներ մոտ, սակայն հետո արդեն լի էին հարցերով, իմանալու եւ հասկանալու խորը ցանկությամբ:
Այս տարվա ամռանը դասընթացները բացատրելիս, երբ տրամաբանությունն ու էթիկան առանձնահատուկ հետաքրքրություն էին ներկայացնում, երկուսն էլ հետաքրքրված էին, թե ինչ կառաջարկի իրենց այդ փիլիսոփայության դասընթացը: Այնուհետեւ մենք կես ժամ անցկացրինք քննարկելով, թե ինչպես պետք է ձեւավորել փաստարկ եւ փորձարկել փորձելով պատասխանել այն հարցերին, որոնք արդեն իսկ ունեին, սկսած « Ինչ է մարդը» եւ ավարտած «Ինչ է սերը» հարցով: Դա մի փոքրիկ, մտերմիկ պահ էր, որը ինձ համար հասկանալի դարձրեց արցախցի երիտասարդների սրտերում խորը եւ բարդ հարցերը, եւ թե ինչպես են իրենց այդ հարցերի պատասխանները ձեւավորելու իրենց ապագա համոզմունքներն ու գործողությունները:
Երբ Արցախցիները հանդիպում են անծանոթի (հատկապես օտարերկրյա տիպի), առաջին հերթին ուզում են իմանալ, արդյոք օտարերկրացին դեռ սիրում է Արցախը, եւ թե ինչպիսի վայրեր է տեսել օտարերկրացին Արցախում: Երբ դուք սկսում եք թվարկել այդ վայրերի ցանկը («Ես տեսել եմ Գանձասարի վանքը, Շուշին ու Հունոտի կիրճը, բոլորը գեղեցիկ են»), դուք պետք է պատրաստ լինեք մնացած վայրերը այցելելու հրավերին: Այդպես է եղել Գաբրիելի ու Լարիսաի դեպքում, ովքեր սուրճ խմելուց հետո հրավիրեցին մեզ Ստեփանակերտի մոտ գտնվող «Մենք ենք մեր սարերը» մշակութային հուշարձանը տեսնելու: Երբ մենք քայլում էինք միասին, նրանք այնքան բաց էին, ինչպես մտերիմ ընկերներ, քանի որ մենք քննարկում էինք մեր նպատակները, ակադեմիան գրքերը, անգլիական գրականությունը եւ այլն: Թեեւ արցախցիները քիչ են նյութականը կարևորում, քան ամերիկացիները, նրանք միշտ ուրախ են տալ այն, ինչն արդեն փոքր է իրենց վրա, իրենց ամբողջ ուշադրությունն ու սերը անգամ անծանոթներին ամբողջ աշխարհից:
Գաբրիելի ու Լարիսայի օգնությամբ մեր դասընթացների մասին լուրերը արագ տարածվեցին ամբողջ Ստեփանակերտում: Մեր դասընթացի համար գրանցվողների քանակը մի քանի օրվա ընթացքում արագորեն աճեց: Մեր հինգ դասընթացները, որոնց սկզբնական շրջանում մասնակցում էր ընդամենը 25 ուսանող, հունիսի 1-ից, երբ դասերը սկսվեցին, դարձավ 75-ը: Ի պատասխան այդ հանկարծակի պահանջարկին, մենք բացեցինք երկու լրացուցիչ դասընթացների բաժիններ, իսկ ուսանողների թիվը շարունակում էր ավելանալ:
Ուսանողները էին գալիս համալսարաններից, որոնցից շատերը հիշում էին պրոֆեսոր Նաշ-Մարշալին եւ նրա Ամերիկայից անգլերենի ուսուցիչներ ուղարկելու խոստումը: Շատերը եկել էին Ստեփանակերտից, լսելով ընտանիքից եւ ընկերներից: Ոմանք եկել էին Արցախի տարբեր գյուղերից: Մեր սկսնակ անգլերենի դասընթացին գրանցված մի ուսանող հայկական գյուղերից մեկից էր եկել, որը այստեղից 4 ժամ հեռավորության վրա էր գտնվում: Ծնողները իրենց երեխաներին բերեցին անգլերեն սովորելու: Ընկերները իրենց ընկերներին բերեցին միանալու: Դասընթացի երկրորդ շաբաթվա ընթացքում մեր սովորողների քանակը կազմում էր ավելի քան 170 հոգի: Ներկա պահին Արցախում ուսման ծարավ ունենալու փաստը ակնհայտ էր:
Առայժմ մենք արել ենք ամեն ինչ այդ ծարավը հագեցնելու համար: Սա նշանակում է ուսանողին գրավել ոչ միայն դասարանում, այլեւ դասից դուրս: Մեր ուսանողները միանում են մեզ «Արմատներում» մեր աշխատանքային ժամերին՝ իրենց անձնական հետաքրքրություններով: Նրանք հրավիրում են մեզ միանալ իրենց այցելելու իրենց մշակութային եւ պատմական վանքերը, պալատներն եւ ամրոցները: Նրանք, ի վերջո, հայեր են եւ, հետևաբար, առաջին քրիստոնյա ազգի ժառանգները, իսկ Արցախը բազմաթիվ փառահեղ հնագույն վայրերի տունն է, որն էլ ապացուցում են այդ փաստը: Քանի որ երեկոյան Եվրոպայում իր մեծությամբ երկրորդ խոշոր խաչն է փայլում Ստեփանակերտի գլխավերևում, պարզ է դառնում, որ նրանց հին հավատը շարունակում է կենդանի մնալ:
Մեր երկրորդ հանգստյան օրերի ընթացքում մի քանի աշակերտներ միացան մեզ Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց մայր տաճարում կիրակնօրյա պատարագին մասնակցելու համար: Մեզ ամերիկացիներիս, երեք օտարազգի անծանոթների, քահանաները մերժեցին ընդունել, քանի որ վստահ չէին, որ մենք կնքված ենք: Ծիսական համայնքի անդամներից մի հայուհի, ով չգիտեր մեզ, մոտեցավ մեզ ու հասարակ անգլերենով, որը նա գիտեր (նաև անհրաժեշտության դեպքում մեր ուսանողների օգնությամբ) պարզեց, որ մենք իրոք կնքված ենք: Հետո նա դա ասաց ծիսական համայնքի մյուս կանանց ու նրանք բոլորը միջամտեցին մեր անունից: Այնուհետև մեզ թույլատրեցին մասնակցել անհատական հերթով ծառայության ավարտից հետո: Արցախի հայերը մարմնավորում են քրիստոնեական հավատքի արժանիքները՝ նրանք հնազանդվում են Աստծուն ու պաշտպանում են Տիրոջը, բայց նաև ուրախորեն կիսում են նրա շնորհները:
Այդ հին հավատքը, որի արմատներն ուժեղ են, մեծահոգի, խիզախ եւ սիրող, հիմնավորում է բոլոր Արցախցիներին: Ես այնքան շատ բան եմ սովորել Արցախի ժողովրդի արժանիքներից, ավելի շատ, քան անցյալ ամռանը սովորեցի Ստեփանակերտում: Ես ուզում էի, որ իմ երիտասարդ ամերիկացի ընկերները, բոլոր վառ ու խոստումնալիցները, բայց նրանք, ովքեր վստահ չեն գաղափարական պատերազմի դարաշրջանի վրա, նույնպես սովորեն այս դասերը: Սովորեն, թե ինչպես լինել առաքինի եւ ինչպես շարժվել այդ սկզբունքներով, նույնիսկ այն ժամանակ, երբ չարությունը ծաղկում է: Դա դաս է, որը հույս ունեմ, որ կտարածվի ողջ Արեւմուտքում հանուն մեր երիտասարդության եւ ապագա որոշումների, որոնք նրանք կնդունեն իրենց երկրների ձեւավորման համար:
Դասընթացների ժամանակ, դասերից դուրս, խրախուսելով մեր ուսանողների աճը, համալսարանների եւ Արցախի կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարությունների հետ կապեր հաստատելով, ինչպես նաև մեր նոր կամավորներին Արցախի բազմաթիվ գեղեցկությունների հետ ծանոթացնելով, ես եւ մեր փոքրիկ, աճող հիմնադրամը ավելի ու ավելի ենք ձգտում ապահովել այդ ծրագրի հաջող աճը: Մեր տնօրեն պրեֆեսոր Նեշ-Մարշալը հուլիսի սկզբին կուղևորվի Կալիֆորնիա, կպատմի մեր աշխատանքի մասին ու կներկայացնի Հայոց ցեղասպանության մասին իր նոր գիրքը՝ «Հայրերի մեղքերը: Թուրքական ժխտողականությունը եւ հայերի ցեղասպանությունը»: Այստեղ մենք հիմքերն ենք դնում Արցախի միջոցով այս ծրագիրը տարածելու Հայաստանի մնացած հատվածներում: Սեպտեմբերին մենք պաշտոնապես հայտարարելու ենք մրցանակ՝ ֆինանսավորելու եւ աջակցելու Արցախի երիտասարդ առաջնորդների նախաձեռնություններին իրենց երկրում մշակույթն ու արդյունաբերությունը զարգացնելու համար:
Բացի այս ամենից, մենք նաև կատարում ենք ֆոնդահայթայթման արշավ մեր ընթացիկ ծրագրի ապագա հաջողությունն ապահովելու համար: Խնդրում ենք մտածել ձեր ներդրումը կատարելու մասին, ամենահին քրիստոնյա ժողովրդին աջակցելու ու իրենց առաքինության մոդելը արեւմտյան աշխարհին ցույց տալու համար: Նաև մեր երիտասարդ ամերիկացի կամավորների համար, որպեսզի նրանք կարողանան սովորել այդ արժանիքները եւ բերեն իրենց տներ:
Շնորհակալություն: