CINF - ն Սիրիայի քրիստոնյաներին նվիրաբերեց 1500 դոլար

Օգոստոսին CINF -ն 1500 ԱՄՆ դոլար նվիրաբերեց Սիրիայի քրիստոնյա փախստականներին`Ում Շարշուխ գյուղից: Ում Շարշուխը գտնվում է Օռոնտ գետի վրա, ոչ քրիստոնեական գյուղերի միջև, ինչը մեծ վտանգավորություն է ներկայացնոմ գյուղի բնակիչների՝ հիմնականում ֆերմերների եւ ցածր եկամուտ ունեցող աշխատողների համար  Սիրիայի ճգնաժամի ժամանակ:

2013 թվականին գյուղը ռմբակոծվել է ավելի քան 300 ռումբերով, եւ նրա համայնքը ենթարկվել է առեւանգման, հափշտակման ու կոտորածի: Գյուղացիները այդ երեկո իրենց մառաներում էին թաքնվել:

Հաջորդ օրը նրանք փախան առանց ոչ մի բան, բացառությամբ այն հագուստի, որ նրանք կրում էին, թողնելով իրենց տները, իրենց հողերը եւ իրենց ունեցվածքը: Նրանք փախել են Մաշթա (քրիստոնյաների հովիտը) եւ Հոմս գյուղը`տարբեր թաղամասերում որպես ժամանակավոր կացարաններում հյուր ապրելով, հույս ունենալով, որ ի վերջո վերադառնալ իրենց տները:

Ում Շարշուխը ազատագրվեց երեք ամիս առաջ: Գյուղացիները, ովքեր շտապեցին վերադառնալ, հայտնաբերեցին իրենց տները, եկեղեցիներն ու դպրոցները ավերված, իսկ նրանց պատկանելությունը, նույնիսկ իրենց ուժային կաբելները՝ գողացված:

Գյուղացիները վերադարձան Հոմս եւ Մաշտա իրենց կյանքը վերակառուցելու համար: Դա սկսելու համար օգնություն փնտրելով նրանք դիմեցին CINF -ին:

CINF -ը 1500 դոլար է նվիրաբերել Հոմսի գյուղացիներին`օգնելու նրանց երեխաներին դպրոցական պարագաներ ձեռք բերել: Նվիրատվությունը թույլ է տալիս ավելի քան 200 տարրական եւ ավագ դպրոցի աշակերտներին առաջիկա ուսումնական տարվա համար ունենալ տետրեր, գրիչներ, մատիտներ, ռետիններ  ու պայուսակներ:

%d bloggers like this: