CINF -ն Արցախում:

Փոխգործակցության առաքելություն

Հոկտեմբեր 2018թ.

 

2018 թ. հոկտեմբերի 23-ին CINF -ի խորհրդի անդամներ Շվոն Նաշ-Մարշալն ու Անտոնիա Արսլանը ժամանեցին Արցախ եռօրյա այցով  նվիրված տոնակատարությանը, նոր սկիզբերին, հույսին եւ ուրախությանը: Ուղևորությունը եղել է դոկտոր Նաշ-Մարշալի Հայաստանի շրջագայության մի մասը՝ հայտարարելու իր նոր «Հայրերի մեղքերը: Թուրքական ժխտողականությունը եւ հայերի ցեղասպանությունը» գրքի հայերեն թարգմանության հրատարակման մասին: Դոկտոր Նաշ-Մարշալին ու դոկտոր Արսլանին ուղեկցում էր Նիշան Նահիկյանը՝ պրոֆեսոր Արսլանի զարմիկը, Տիտո-դե Լուկան, Տրի-Վենետոյի- ի նորանշանակ CINF -ի խորհրդատուն եւ Էնրիկո Դե Բիանկոն:

Այցը ինտենսիվ էր եւ արդյունավետ: Այն ներառում էր հանդիպումներ CINF -ի խորհրդի անդամների եւ Արցախի կառավարության աշխատակիցների միջեւ,  CINF -ի խորհրդի անդամների եւ Արցախի բարձրագույն ուսումնական հաստատությունների ղեկավարների միջև, CINF -ի խորհրդի անդամների եւ CINF – ի ուսանողների միջեւ, CINF -ի եւ տեղական բիզնեսի սեփականատերերի միջեւ: Այս հանդիպումների նպատակն էր գնահատել CINF -ի եւ Արցախի կողմից  2018 թ.-ին կատարված աշխատանքը, եւ որն ավելի կարևոր է, ընդլայնել CINF -ի համագործակցությունը Արցախի կառավարության և բարձրագույն կրթական հաստատությունների հետ:

CINF -ն եւ Արցախի կառավարությունը նշեցին իրենց համագործակցությունը Արցախի ժողովրդի համար մշակութային միջոցառումների կազմակերպման միջոցով: Հոկտեմբերի 23-ին տեղի ունեցավ մրցանակաբաշխության արարողությունը ինչպես այն ուսանողների համար, որքեր ավարտել են CINF -ի 2018թ.-ի ամառային դասընթացները, այնպես էլ ուսանողական թիմի համար, որը նվաճեց առաջին արցախյան գավաթը էթիկայի բնագավառում: Մրցանակաբաշխությանը հաջորդեց Շվոն Նաշ-Մարշալի «Հայրերի մեղքերը: Թուրքական ժխտողականությունը եւ հայերի ցեղասպանությունը» գրքի հայերեն  թարգմանության շնորհանդեսը, որը հեղինակը նվիրեց Արցախին: Միջոցառմանը ցուցադրվեց նաեւ Ազատ Վարդանյանի «Արարատ» ֆիլմի հայկական պրեմիերան: la montagnamisteriosa:

Հոկտեմբերի 24-ին CINF -ի խորհրդի անդամները հանդիպեցին մշակույթի, զբոսաշրջության եւ երիտասարդության հարցերի նախարարի ու Արցախի Նախագահ Բակո Սահակյանի հետ 2018 թ. կրթական ծրագրի գնահատման եւ 2019 թ. համար պլանների քննարկման նպատակով: Արցախի կառավարությունը այս հանդիպումների ընթացքում առաջարկեց CINF -ին ՈԿԿ-ի կարգավիճակ Արցախում եւ Ստեփանակերտում գործող գրասենյակում հետագա CINF -Արցախ համագործակցության համար:

Այս հանդիպումից հետո CINF -ի խորհրդի անդամներն ու հյուրերը այցելեցին Շուշիում գտնվող Եզնիկ Մոզյան մասնագիտացված ​​դպրոցը: Այնտեղ CINF -ն փոխըմբռնման հուշագիր ստորագրեց դպրոցի հետ, որը համաձայնեց հյուրընկալել CINF – ի արհեստավարժ ուսուցիչներին Վենետիկո առեւտրի պալատից առաջիկա գարնանը կայանալիք մասնագիտացված ​​դասընթացների համար: CINF -ն հույս ունի, որ այս համատեղ ծրագիրը կօգնի Արցախցիներին ստեղծել շահութաբեր թեթև արդյունաբերություն:

Այցելությունն անակնկալներով լի էր՝  Մեսրոպ Մաշտոց համալսարանի կողմից Անտոնիա Արսլանին շնորհվեց պատվավոր (honoris causa) պրոֆեսորի կոչում  ի նշան  հայկական մշակույթում իր ունեցած առանձնահատուկ ներդրումների գնահատման  եւ համալսարանի պատվավոր դոցենտի կոչում Տիտո Դե Լուկային:

Այցը ամենից առաջ լի է եղել դասախոսների եւ ուսանողների, ընկերների եւ գիտնականների հանդիպումներով եւ բոլորին ուղղված հանդիսավոր խոստումբ, հանդիպել 2019թ.-ի  մարտին CINF -ի և Արցախի միջև փոխգործակցության մեկնարկը տալու համար:

%d bloggers like this: