The Sins of the Fathers in CA
Շարունակելով իր նոր «Հայրերի մեղքերը: Թուրքական ժխտողականությունը եւ հայերի ցեղասպանությունը» գիրքի շրջագայությունը, դոկտոր Սյոբհան Նաշ-Մարշալը պրեզենտացիաներով հանդես եկավ Գլենդելում եւ Փասադենայում հունվարի 31-ին եւ փետրվարի 1-ին: Պրեզենտացիաները անցկացվեցին «Քրիստոնյաները կարիքի մեջ» հիմնադրամի (CINF), «Արարատ» հիմնադրամի, «Աբրիլ» գրախանութի եւ Պասադենայում գտնվող հայկական Կիլիկիա ավետարանական եկեղեցու կողմից:
Գլենդելում կայացած շնորհանդեսը մեծ լսարան ունեցավ «Աբրիլ» գրախանութում: Բացման խոսքը ասացին Առնո Երեցյանը՝ «Արբալ» գրախանութից և Արմինե Զաքարյանը «Արարատ» հիմնադրամից: Դոկտոր Նաշ-Մարշալը ներկայացվեց էկսվայր CINF -ի նախագահ Ռիտա Մահդեսյանի կողմից, ով ներկայացրեց գրքի համառոտ նկարագրությունը եւ ոչ միայն դրա ամերիկյան հրատարակության հանգամանքները, այլեւ իտալական եւ հայկական հրատարակումները, որոնցից վերջինը Արցախի պետական համալսարանն էր, որտեղ CINF – ն ակտիվորեն ներգրավված է: Հենց որ նա սկսեց իր դասախոսությունը, ունկնդիրները անմիջապես հմայվեցին դոկտոր Նաշ-Մարշալով: Անդամները բնութագրեցին նրան որպես բացառիկ խարիզմատիկ եւ հայոց պատմության ու հայկական խնդիրների հանդեպ խորը ըմբռնում ցուցադրող: Դասախոսությանը հետեւեց «հարց ու պատասխան» եւ սոցիալական ժամ, որտեղ ունկնդիրները մեծ ցանկություն ունեին դասախոսությունը քննարկել բանախոսի (սպիկերի) հետ:
Հաջորդ օրը, Փասադենայում գտնվող հայկական Կիլիկիա ավետարանական եկեղեցում տեղի ունեցավ երկրորդ շնորհանդեսը, նորից լի ներկաներով: Ավագ քահանա Սերոբ Մեգերտիչյանը ողջունեց ամբոխին քննարկելով գիրքի անվանման նշանակությունը: Դրան հետեւեց եկեղեցու պատանիների գեղեցիկ մշակութային ցուցադրությունը: Հատո դոկտոր Նաշ-Մարշալը նորից հայերենով ներկայացվեց Ռիտա Մահդեսյանի կողմից, այնուհետեւ անգլերենով` Հելեն Հայկի կողմից՝ «Արարատ» հիմնադրամից: Ուինկնդիրները խանդավառությամբ ներգրավվեցին դասախոսությանը հաջորդող հարց ու պատասխանի մեջ: Երկու օրվա հանդիսատեսը խնդրեց, որ մոտ ապագայում դոկտոր Նեշ-Մարշալը կրկին վերադառնա ելույթով:
Երկու միջոցառումներում վաճառված գրքերը նպաստեցին CINF -ի ընթացիկ աշխատանքներին`Հայաստանում եւ Արցախում հայկական-քրիստոնեական համայնքներին կրթական ծրագրերով ապահովելու համար: Առաջիկա մարտին, CINF -ն Արցախի համալսարանների հետ համատեղ կամրապնդի ծրագրերը հաջորդ ամռանը մի շարք դասընթացներ ներկայացնեու համար: Դասընթացները կներառեն մասնագիտական դասընթացներ ատաղձագործության, մետաղամշակման ոլորտում եւ այլն նաև լիբերալ արվեստի դասընթացներ, ներառյալ անգլերենի եւ փիլիսոփայության դասընթացները: CINF -ն Հայաստանում եւ Արցախում ակտիվ գործունեություն է ծավալել 2015 թվականից ի վեր, երբ սկսեց ուղարկել երիտասարդ ամերիկացիներին որպես կամավոր ուսուցիչներ ուսուցանելու, ապրելու եւ հայ համայնքների հետ շփվելու համար: