Երկար սպասված վերամիավորում
2019 թ. մարտ ամիս, CINF -ն վերադառնում է Արցախ
Այս ամիս «Քրիստոնյաները կարիքի մեջ» հիմնադրամի (CINF) ներկայացուցիչները վերադարձան Հայաստան եւ Արցախ, ի ուրախություն ուսանողների եւ ընկերների`մեկ շաբաթյա այցով: CINF -ի նախագահ Ռիտա Մահդեսյանը, փոխնախագահ Շվոն Նաշ-Մարշալը եւ խորհրդատվական խորհրդի անդամ Անտոնիա Արսլանը Ստեփանակերտ ժամանեցին մարտի 11-ի երեկոյան իրենց ամենամյա գարնանային ուղեւորության համար: Ինչպես միշտ, ուղեւորությունը վերամիավորվել է CINF -ի ներկայացուցիչներին նախկին եւ պոտենցիալ ուսանողների, մանկավարժների, հոգեւորականների եւ պետական պաշտոնյաների հետ` 2019 թվականին կազմակերպության ամառային դասընթացներին պատրաստվելու շրջանակներում:
2018 թվականի ամռանը CINF -ն ուղարկել էր հինգ ամերիկացի պրակտիկանտների, Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում անգլերեն լեզվի, տրամաբանության եւ էթիկայի ուսուցանման համար: Արցախի Պետական եւ Մեսրոպ Մաշտոց համալսարաննեերի հետ համատեղ քաղաքում անցկացված դասընթացները ավելի քան երկու հարյուր ուսանողների մոտ հետաքրքրություն առաջացրին: Դասերի ավարտին «Արցախի էթիկայի գավաթը» համախմբեց CINF -ի ուսանողներին, Արցախի կրթական ոլորտի աշխատակիցներին եւ պետական պաշտոնյաներին քննարկումներ ծավալելու ձևով մրցույթին մասնակցելու համար: Այդ միջոցառումը մեծ բավականություն է պատճառել CINF -ի ուսանողներին հնարավորություն ընձեռելով կիրառել իրենց դասարանում ձեռք բերած հմտությունները իրենց հասակակիցների հետ: Արցախի մանկավարժներն ու պետական պաշտոնյաներն էլ էին հրավիրված որպես գնահատողներ: Պաշտոնատար անձինք հատկապես ոգեւորված էին նրանով, որ միջոցառումը կարող է նպաստել արցախցի ուսանողների մոտ քննադատական մտածողության եւ թիմային աշխատանքի հմտությունների զարգացմանը: Սկասծ 2018 թվականի ամառային դասընթացներից, որը ավարտվեց հուլիսի վերջին, թե CINF -ն եւ թե Արցախը անհամբերությամբ սպասում էին այս մարտին կայանալիք ընդհանուր հանդիպմանը:
Մարտի 12-ին Մահդեսյանը եւ Նաշ-Մարշալը հանդիպեցին Արցախի կրթության նախարարի հետ: Նախարարը հետաքրքրություն է ցուցաբերել Արցախի բոլոր գյուղերում անցկացվող CINF -ի դասընթացների հանդեպ եւ CINF -ի հետ համագործակցելու, երկրի բոլոր դպրոցներում անցկացվող Էթիկայի վերաբերյալ միջոցառումների իրականացման համար: Նախարարությունն առաջ է շարժվում իր պլաններում՝ Նաշ-Մարշալի «Հայրերի մեղքերը: Թուրքական ժխտողականությունը և հայերի ցեղասպանությունը» ու Արսլանի «Մշո գիրքը» Արցախցի ուսանողների համար դարձնել պարտադիր ընթերցման համար:
Ուղևորության ընթացքում CINF -ն հանդիպեց նաեւ Արցախի պետական և Մեսրոպ Մաշտոց համալսարանների ռեկտորների, պրոֆեսորադասախոսական կազմի եւ ուսանողների հետ: Բոլորը անհամբերությամբ սպասում էին CINF -ի ուսուցիչներին դեռ 2019 թ. հունիսից: Մի քանի նախկին ուսանողներ ցանկություն հայտնեցին օգնել CINF -ին նախապատրաստվել առաջիկա ամռան դասընթացներին: Նրանցից մի քանիսը ընտրվել են CINF -ի Արցախի ՈԿԿ-ի մասնաճյուղում աշխատելու համար:
2018 թ.-ի ուսանողներից մեկը այնքան էր ոգեշնչված իր ուսուցչով, որ նա այժմ պատրաստվում է դպրոց կառուցել իր հայրենի քաղաքում `Մարտակերտում, CINF -ի դասընթացների ժամանակ իրեն ներկայացրած առարկաները դասավանդելու համար: Այդ իսկ պատճառով CINF -ի մարտի ուղեւորությունում ներառված էր նաև Մարտակերտը, թե Մահդեսյանը և թե Նաշ-Մարշալն ու Արսլանը զարմացած էին այնտեղ գտնվող միակ դպրոցի վատ վիճակով: Մարտակերտը Արցախի և Ադրբեջանի սահմանից միայն մի մղոն հեռավորության վրա է գտնվում, մասամբ ավերված է պատերազի արդյունքում: Կիսավեր դպրոցի շենքը, որը վերականգնում է դպրոցի տնօրենը, ունի փամփուշտների հետքեր, որոնցից շատերը մնացել են 2016 թ. «Քառօրյա պատերազմից»:
Ուղևորության ավարտից հետո CINF -ն ներգրավվում է ամառային ծրագրի վերջնական պլանավորման փուլում: 2019 թ. սեսիան, հավանաբար, կներառի ավելի շատ դասընթացներ, քան նախորդ տարի, դրանցից որոշները կարող են շարունակվել գյուղերում և Մարտակերտի նման քաղաքներում: Առաջիկա մի քանի ամիսների ընթացքում CINF -ն կհամագործակցի նաեւ կրթության նախարարության հետ Արցախի տարբեր դպրոցներում ուսուցանելու համար, թե ինչպես ինքնուրույն կազմակելպել իրենց Էթիկայի գավաթները: Թե CINF -ն եւ թե Արցախցիները համաձայն են, որ գալիք ամառը մեծ ներուժ կտա ու հույս Արցախի համար: