Պատրաստված է Արցախում
2019 թ. մարտ ամիս, CINF -ն վերադառնում է Արցախ
Այս ամիս «Քրիստոնյաները կարիքի մեջ» հիմնադրամի ներկայացուցիչները իրենց ամենամյա գարնանային ուղեւորությունը կարատեցին դեպի Հայաստան եւ Արցախ: CINF -ի նախագահ Ռիտա Մահդեսյանը, փոխնախագահ Շվոն Նաշ-Մարշալը եւ խորհրդատվական խորհրդի անդամ Անտոնիա Արսլանը այս տարի միացել են յոթ իտալացի հյուրերին: Հյուրերի շարքում էին Վենետո առեւտրի պալատի ներկայացուցիչները, Վենետոյի վարպետ-արհեստավորները, Միլանի Դոն Կառլո Նիոկկիի տեխնիկական դպրոցի հիմնադիրներն ու հյուրընկալության դպրոցի ռեկտորը:
Իտալացի հյուրերը ուղեկցում էին CINF -ին` այս տարվա ամռանը Արցախում մի շարք մասնագիտական դասընթացներ սկսելու համար: Դասընթացները նախատեսված են խթանելու թեթև արդյունաբերության զարգացումը Արցախցի արհեստավարժ մասնագետների կողմից: Վենետոյի վարպետ արհեստավորները, ովքեր ծանոթ են թեթև արդյունաբերության համակարգին, կնախապատրաստեն Արցախցիներին փոքր, շահութաբեր բիզնեսներ կառուցելու համար, որոնք կարտադրեն լավ ապրանքներ պատրաստված Արցախում: Ներկա պահին նախատեսված են դասընթացներ ատաղձագործություն, մետաղագործություն, հագուստի կարման, խոհարարության և վարսահարդարման ոլորտում: Դոն Կառլո Նիոկկիի հյուրանոցային բիզնեսի բաժինը նաև երեք հյուրասիրության ոլորտի պրակտիկանտներ կուղարկի Ստեփանակերտում գտնվող հյուրանոցներում աշխատելու համար, որպեսզի օգնեն անձնակազմին սովորել Արեւմտյան սպասարկման ստանդարտները:
Մարտի 12-ին Իտալիայի ներկայացուցիչներին ջերմորեն ընդունեց Ստեփանակերտի Տեխնիկական դպրոցի տնօրենը: Այնտեղ մտնելուց հետո դպրոցը արագ ճանաչվեց ծրագրի համար իդեալական վայր, որն արդեն հագեցած էր գեղեցկության սրահի համար նախատեսված սարքավորումներով, խոհարարության, փայտամշակման եւ մետաղամշակման համար առանձին հատվածներով: CINF -ի իտալացի հյուրերը հիացած էին այդ պոտենցիալ գործընկերությունով, այնքան, որ իրենց ուղևորության ընթացքում նրանք երեք անգամ այցելեցին Տեխնիկական դպրոց եւ դրա տնօրենին: Արցախից հեռանալուց առաջ Դոն Կառլո Իոկկիի տեխնիկական դպրոցի ներկայացուցիչները հրավիրեցին տնօրենին միանալ իրենց Միլանում` տեսնելու իրենց պետական ժամանակակից ուսումնական հաստատությունը եւ հետագայում քննարկելու իրենց հետաքրքիր համագործակցությունը:
Հաջորդ օրը CINF -ի իտալացի հյուրերը հանդիպեցին Արցախի առևտրի նախարարի հետ: Նախարարը իտալացի մանկավարժների եւ Վենետո արհեստավորների հետ աշխատելու իր հիացմունքը հայտնեց Արցախում CINF -ի մասնագիտական դասընթացներ անցկացնելու համար:
Առաջիկա մի քանի ամիսների ընթացքում CINF -ն կշարունակի աջակցել իտալացի մանկավարժների, արհեստավորների եւ Արցախի ներկայացուցիչների միջեւ շփման շարունակմանը: CINF -ի առաջին մասնագիտական դասընթացը նախատեսվում է բացել այս տարվա սեպտեմբերին: