Դոկտոր Նաշ-Մարշալլը Գլենդելի քաղաքային գրադարանում
Շարունակելով իր գրքային շրջագայությունը Կալիֆորնիայում, դոկտոր CINF Նաշ-Մարշալը դեկտեմբերի 13-ին Գլենդել քաղաքի քաղաքային գրադարանում ներկայացրեց իր վերջերս հրատարակված գիրքը՝ «Հայրերի մեղքերը: Թուրքական ժխտողականությունը եւ հայերի ցեղասպանությունը»:
Իր դասախոսության ժամանակ, դոկտոր Նեշ-Մարշալը բոլորի ուշադրությունը հրավիրեց ցեղասպանությունն ընդհանուր սխալ հասկանալու վրա՝ որպես զանգվածային սպանություն: Ինչպես հստակորեն վկայեց Հայոց ցեղասպանությունը, հանցագործությունը փոխարենը ցույց է տալիս, որ այն ոչնչացնում է ժողովրդին ու նրանց մշակույթը: Հայերը ունեն մշակույթ,որը հին է ամեն մի պատկերած քարտեզից ու մինչ օրս հետևում են հարյուրավոր տարիների հնություն ունեցող ավանդույթներին: Թուրքիան ժխում է 1915թ. ցեղասպանությունը՝ փորձելով փոխել կամ լուսաբանել հայկական մշակույթի պատմական վկայությունները:
Արեւմտյան աշխարհը, թեև անկանխամտածաբար, թույլ է տալիս, որ հանցագործությունը անպատիժ մնա՝ մոռանալով կամ անտեսելով այդպիսի ապացույցները, և ինչպես դոկտոր Նաշ-Մարշալն է պնդում, այդ տենդենցը տարածվել է արեւմտյան մշակույթում ընդհանուր առմամբ ի վնաս իրենց: Նա ավարտեց դասախոսությունը քաջալերելով ներկա գտնվող հայերին իրենց մշակույթում հաստատուն լինել` ի բարօրություն իրենց եւ Արեւմուտքում գտնվող նրանց, ովքեր կարող են դաս քաղել իրենց ուժեղ կողմերից:
Պրեզենտացիայից հետո, «Հայրերի մեղքերը» գրքի երկրորդ հրատարակության օրինակները վաճառվեցին եւ ստորագրվեցին դոկտոր Նաշ-Մարշալի կողմից: Հասույթները կօգտագործվեն Արցախում CINF -ի 2018թ. ամառային ուսուցման նախաձեռնությունը ֆինանսավորելու համար: