Private Launch of The Sins of the Fathers

Դեկտեմբերի 1-ի վաղ երեկոյան, դոկտոր CINF Նաշ-Մարշալը ողջունեց ուսանողներից, շրջանավարտներից, դասախոսներից, ընտանիքի անդամներից եւ ընկերներից կազմված  հարյուր հոգուց բաղկացած հյուրերի բազմությանը իր նոր «Հայրերի մեղքերը: Թուրքական ժխտողականությունը եւ հայերի ցեղասպանությունը» գրքի մասնավոր թողարկմանը: Միջոցառումը տեղի ունեցավ Մանհեթթենվիլ  քոլեջի Ռեյդ ամրոցում, որտեղ դոկտոր Նաշ-Մարշալը Մարի Թ. Քլարկ քրիստոնեական փիլիսոփայության ամբիոնի վարիչն է: Միջոցառմանը ներկա գտնվող ընկերների շարքում էին հայ առաքելական Եպիսկոպոս Նորին Սրբություն Անուշավան Դանիելյանը եւ դոկտոր Պոլ Քուչարսկին՝ Մանհեթթենիվիլ քոլեջի փիլիսոփայության ֆակուլտետի պրոֆեսոր եւ էթիիկայի մասնագետ, որոնք ելույթ ունեցան որպես հյուրեր:

  Նորին Սրբություն Դանիելյանի  ու դոկտոր Քուչարսկիի ելույթից հետո՝ իր նոր հրատարակության համար նրան բարձր գնահատականի արժանացվելով, դոկտոր Նաշ-Մարշալին հրավիրեցին խոսելու Հայոց ցեղասպանության վերաբերյալ իր նոր հետազոտությունների  եւ հետագա հոդվածների մասին: Դոկտոր Նաշ-Մարշալը որոշեց քննարկել գիրքը գրելու իր մտադրությունները` նշելով երկու կոնկրետ խնդիրները ուղղված գրքի հասցեագրմանը: Գիրքն առաջին հերթին վերաբերում է Հայոց ցեղասպանության անարդարությանը եւ ժխտողականությանը, որը շարունակում է Ցեղասպանության հենց սկզբից եղած նպատակները: Ցեղասպանության ոճրագործների կոպիտ մտավոր սխալների միջոցով դոկտոր Նաշ-Մարշալը նաեւ սահմանում է մի ավելի խորը խնդիր, որը շարունակում է տարածված մնալ այսօրվա արեւմտյան հասարակությունում` ճշմարտության իրականության հանդեպ ունեցած  հարաբերության վանումը: Որպես պրոֆեսոր, դոկտոր Նաշ-Մարշալը նշեց ակադեմիայում այս սխալի տարածվածության մասին: Այսօրվա ուսուցիչների միտումը` համոզել համոզմունքներում առանց ապացույցների, այլ ոչ թե ներկայացնել փաստեր եւ օգնել ուսանողներին իրենց անհատական նկատառումների հիման վրա եզրակացություններ մշակել: Վերջում դոկտոր Նաշ-Մարշալը նշեց, որ  լսարանում հավաքված ուսանողները, դասախոսներն ու ընկերները նվիված են  ճշմարտությանը ինչպես իր հավատը արագայի հադեպ:

Այնուհետեւ տեղի ունեցավ ընդունելություն, որտեղ 50 հատ հատուկ առաջին հրատարակության օրինակները բաժանվեցին ու ստորագրվեցին դոկտոր Նաշ-Մարշալի կողմից: