CINF -ի 2018թ.-ի ծրագրի ավարտը

CINFի գործադիր տնօրեն Ստեֆանի Հավենսի կողմից

Հուլիսի 20-ին ԱՀ Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոց համալսարանում ավարտվեցին «Քրիստոնյաները կարիքի մեջ» հիմնադրամի (CINF) անգլերենի եւ փիլիսոփայության դասընթացները: Դասերի ավարտին  ներկա էին ավելի քան 200 ուսանող ամբողջ հանրապետությունից: Այս դասընթացներում շատ պայծառ ու խոստումնալից երիտասարդներ կային, ովքեր մեծ պոտենցիալ ունեին մեծանալ ու արտասովոր հասուն մարդ  դառնալ՝  ունակ առաջնորդելու իրենց համայնքներն ու երկիրը: Օրհնություն էր ուսուցանել ու ճանաչել այդ ուսանողներին, որոնցից շատերը ծրագրի ընթացքում արագորեն դարձան մեր ընկերները:

Սրանք այն ուսանողներն  ու ընկերներն են, որոնց հետ ես ծանոթացել եմ թե դասերի ընթացքում, թե դասերից դուրս: Ոմանք մեզ էին միանում մեր հանգստյան օրերին՝ մեր բնակարանում կազմակերպվող երեկույթներին, Տատիկ-Պապիկ հուշարձանի մոտ անցկացվող պիկնիկներին կամ Արցախով ճամփորդելիս: Ծրագրի նպատակն էր համախմբել ամերիկացիներին ու հայերին ուսուցման համար և մեկս մյուսին օգտակար լինելու եւ դա ակնհայտ էր մեր հավաքույթներում: Հուլիսի 4-ին մենք ողջունեցինք տարբեր կուրսի ուսանողների՝ նշելու «Հայ-Ամերիկյան անկախության օրը» ամերիկյան ու հայկական խորովածով: Հուլիսի 4-ին մեր ուսուցիչներից մեկը համբուրգերներ պատրաստեց մանղալի վրա, իսկ մյուսը`կարտոֆիլով ու մակարոնեղենով աղցան: Մեր ուսանողներից մեկը հայկական խորովածն էր պատրաստում, մինչ մյուսները բերեցին ու կախեցին կարմիր, սպիակ և կապույտ զարդարանքները: Տոնակատարության համար մեր ամերիկյան դրոշը  նկարվել է մեր հայ ընկերներից մեկի ութամյա զարմիկի կողմից: Հայերն ու ամերիկացիները միասին հավաքվեցին, որպեսզի ինչ-որ բարի բան անեն ու կիսվեցին դրանով, դրանում էր կայանում ծրագրի ամբողջ էությունը:

Դա մի նվեր էր տեսնել, թե որքան են մեր ուսանողները աճել ոչ միայն իրենց անգլերենի հմտություններում, այլեւ որպես մարդ երկու կարճ ամիսների ընթացքում: Մեր դասընթացները, հատկապես փիլիսոփայության ոլորտում, մարտահրավեր են նետել ուսանողներին` փորձելու պատասխանել  կյանքի բարդ հարցերին, բացի անգլերենի իմացության բարելավմանը: Ծրագրի ավարտին ուսանողներին խնդրեցինք շարադրել իրենց մտքերը դասընթացի  ու իրենց սովորածի մասին: Ստորեւ ներկայացված չորս ուսանողները հետեւյալն են.

Աննան մասնակցել է  իմ անգլերենի միջանկյալ մակարդակի դասընթացին ժամը 18: 00-ին: Նա ընդամենը 14 տարեկան է, բայց լի է էներգիայով եւ մոտիվացված է սովորել: Նա նաեւ շարժունակ է ու ճարպիկ: Արցախում ամառվա իմ սիրած պատմություններից մեկն այն է, թե ինչպես  նա օգնեց ինձ գտնել այն, ինչը հավանական է, որ Ստեփանակերտում առկա միակ բենգալյան կրակն էր հուլիսի 4-ին մեր երեկույթի համար:

Էմման իմ միջանկալ անգլերենի դասարնում էր՝ ժամը 13:00-ին: Նա 18 տարեկան էր ու սովորում էր Ստեփանակերտի Արցախի պետական համալսարանում: Առաջին հայացքից նա ամաչկոտ էր ու լուռ, բայց նա այդպիսին է, քանի որ անընդհատ կլանում է կյանքը ու խորհում դրա մասին: Նա ուշադիր է, մտածող, ազնիվ ու լուրջ: Ես նաև մտածում եմ, որ նա հիանալի լեզվի ուսուցչուհի կդառնար, քանի որ նա արագորեն ու արդյունավետ կերպով ուսուցանեց ինչ բազային հայերենը մի օր իմ աշխատանքային ժամերի ընթացքում:

Արշալույսը իմ ամուսնու «Տրամաբանություն ու էթիկա, փիլիսոփայական քննարկումներ» դասընթացին էր հաճախում: Նա հատկապես հիացած էր տրամաբանություն ու Բոյեցիի «Փիլիսոփայության մխիթարություն» առարկաներով: Նա ուժեղ է, ուշադիր, նրբագեղ ու հավատարիմ: Նա արդեն իսկ մեծ օգնություն է ցուցաբերել ապագայում մեր նախապատրաստական աշխատանքներում, ներառյալ Շուշիում վաճառվող շենքերի ուսումնասիրությունը, որը մենք ըստ հնարավորիս կարող էինք վերականգնել որպես դպրոց:

Արմիեն նույնպես հաճախել է «Տրամաբանություն ու էթիկա, փիլիսոփայական քննարկումներ» դասընթացին: Մարտին նա հանդիպեց դոկտոր Նաշ-Մարշալին ու տեղեկացավ մեր դասնթացների մասին: Հունիսին նա ամեն երեքշաթի ու հինգշաբթի Մարտակերտի ամտոբուսով մոտ մեկ ժամ ճանապարհ էր գալիս դասընթացին մասնակցելու համար: Մարտակերտի ազատագրումը նշելու համար նա անգամ հրավիրեց մեր ուսուցիչներից երկուսին այդ տոնին մասնակցելու համար:

CINF -ի նպատակն է հանդիսանում Արցախում կրթական նախաձեռնությունների եւ հաստատությունների ներկա կարիքների ապահովումը: Այս ամառ մեր աշխատանքը նպաստել է  Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոց եւ Արցախի պետական համալսարանների հետ հարաբերությունների զարգացմանը: Այս տարվա ամռանը երկու համալսարանների հետ ստորագրեցինք փոխըմբռնման հուշագրեր՝ ապագայում համագործակցելու ակնկալիքով: Մեր ուսուցիչները նույնպես մասնակցեցին Արցախի պետական համալսարանի նախաձեռնությամբ Պադարա գյուղում անցկացվող ամառային ճամբարին որպես դասախոսներ: Հուլիս ամսվա վերջին մենք հայտարարեցինք մեր նոր Անտոնիա Արսլանի անվանի մրցանակը՝ մրցակցային մրցանակ նպատեսված համալսարանի այն ուսանողների համար, ովքեր ձգտում են օգնել իրենց երկրի տնտեսական, սոցիալական եւ մշակութային աճին: CINF -ն աշխատում է Արցախի համալսարանների հետ`մրցանակն իր ուսանողների շրջանում տարածելու համար ու խրախոսելու դիմումներ ուղարկելուն: Մեր ուսանողները, ովքեր նաև հաճախում են Արցախի պետական կամ Մեսրոպ Մաշտոց համալսարանները, արդեն քննարկում են այն նախագծերն ու ծրագրերը, որոնք կցանկանային ստեղծել իրենց երկրի զարգացման համար:

CINF -ն նաև շարունակում է կապեր հաստատել Արցախի մշակույթի, երիտասարդության հարցերի, զբոսաշրջության ու կրթության նախարարությունների հետ: Այս տարվա ամռանը մենք փոխըմբռնման հուշագիր ստորագրեցինք Մշակույթի, երիտասարդության հարցերի եւ զբոսաշրջության նախարարության հետ: Այս նախարարությունը օգնեց  մեզ կապ հաստատել լրագրության եւ զբոսաշրջության ոլորտի մասնագետների հետ մեր անգլերենի դասընթացների հետ կապված, մասնավորապես, մամուլի ազատության (պռես-ռելիզի) ու հյուրընկալության ոլորտի: Նրանք նաեւ առաջարկեցին մեր ամառային վերջին իրադարձությունը՝ «Արցախի էթիկայի գավաթը», անցկացնել Զբոսաշրջության վարչությունում: Սա հատկապես  Սերգեյ Շահվերդյանի ու Արտակ Գրիգորյանի շնորհիվ, որոնց մենք  ճանաչում ենք անցյալ տարվա ամռանը Արցախում մեր ծրագրի մեկնարկի պահից:

Հուլիսի 21-ին մենք անցկացրինք Էթիկայի գավաթը զբոսաշրջության վարչությունում մեր դասընթացները ավարտելու համար ու ցուցադրելու, թե ինչ սովորեցին մեր ուսանողները անգլերենի ու փիլիսոփայություն վերաբերյալ այս ամռանը: Միջոցառումը ողջունեց ուսանողական թիմերին` բարոյագիտության խնդիրները քննարկելու, տվյալ սցենարի ճշմարիտ եւ պատշաճ գործողությունները բացահայտելու նպատակով:

Միջոցառման օրը մեզ միացան Մեսրոպ Մաշտոց համալսարանի մաստեր դասընթացների վարիչ Ալվինա Ներսեսյանը եւ Մեսրոպ Մաշտոց համալսարանի ռեկտոր Դոնարա Գաբրիելյանը որպես գնահատողներ: Արցախի պետական ​​համալսարանի փիլիսոփայության ամբիոնի վարիչ Աննա Հակոբյանը նույնպես այնտեղ էր որպես գնահատող: Միջոցառմանը մասնակցող չորս թիմերը կազմված էին բոլոր ութ դասընթացներին մասնակցած ուսանողներից:

Ստորեւ ներկայացված է տեսանյութը նկարահանված ԱրցախTV- ի կողմից միջոցառման մասին: Մեր ուսանողներից երկուսը հարցազրույց են տվել տեսանյութի համար` Արշալույսն ու Լարիսան:

Հոկտեմբերին դոկտոր Շվոն Նաշ-Մարշալն ու դոկտոր Անտոնիա Արսլանը անձամբ կտան 50.000 դրամ որպես մրցանակ հաղթող թիմի անդամներին, ինչպես նաև կներկայացնեն այն ուսանողներին, ովքեր հաջողությամբ անցել են CINF -ի դասընթացները` ավարտելու մասին վկայականներով հատուկ արարողության ժամանակ:

Այժմ, երբ դասընթացները Արցախում նախատեսված 2018 թվականի ամռան համար ավարտվեցին, մեր աշխատանքը հաջորդ տարվա համար արդեն սկսված է: Օգնեք մեզ աջակցել այս ծրագրին եւ դրա շարունակմանն ու զարգացմանը  2019 թ. ամռանը նպաստելով մեր ֆոնդահայթայթման  արշավին հետևյալ վեբ կայքի հասցեով՝

gogetfunding.com/artsakhproject

Նաև կարդացեք մեր կամավոր ուսուցիչների Արցախում ստացած փորձի մասին հետևյալ վեբ կայքի հասցեով՝

hereinartsakh.wordpress.com

%d bloggers like this: