Մասնագիտական դասընթացների մեքենա-սարքավորումներն ու այլ անհրաժեշտ պարագաներ հասել են Արցախ 2020 թվականի հունիսի 15-ին:
<<ՍԻ ԱՅ ԷՆ ԷՖ ԱՐՑԱԽ>> բարեգործական հիմնադրամի ռազմավարական խնդիրը.
-Արցախում կրթական, գիտական, մշակութային, սոցիալական, մարզական, առողջապահական և այլ հանրօգուտ նախագծեր ու ծրագրեր նախաձեռնելն ու իրականացնելն է: Հիմնադրամի միակ հիմնադիր ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի <<Քրիստոնյաներն կարիքի մեջ>> (CINF) հիմնադրամի կողմից Արցախ ուղարկված ավելի քան 30,000 դոլար արժողությամբ մեքենա-սարքավորումները տեղ հասան՝ սարքավորումները՝ «Պրակտիկա» արհեստագործական նախագծին նախապատրաստվելու համար: «Պրակտիկա» նախագիծը արցախցիներին կառաջարկի դասընթացներ և փորձուսուցում անցկացնել իտալացի արհեստավորների հետ։ Փորձառու արհեստավորները կպատրաստեն արցախցի ուսանողներին իրենց ուրույն բնագավառներում և կօգնեն նրանց կառուցել իրենց փոքր արդյունաբերությունը ողջ Արցախում: Վերջիվերջո, նախագիծը նպատակ ունի խթանել Արցախի տնտեսական զարգացմանը: Այս ծրագիրը հաջողակ տեսնելու համար CINF- ը համագործակցել է Արցախի կրթության, գիտության և մշակույթի նախարարության Ստեփանակերտի արհեստագործական ուսումնարանի հետ, որտեղ էլ մեկնարկելու և իրականացվելու են դասընթացները: Առաջին դասընթացներից կլինեն ատաղձագործություն, դերձակություն և կոսմետոլոգիա: Այս դասընթացների համար նախատեսված սարքավորումները այժմ պահվում են Ստեփանակերտի Արհեստագործական ուսումնարանի նոր մասնաշենքում, որը կառուցվել է հատուկ այս ծրագրի համար: Մեքենա-սարքավորումների առաքումը ոգևորիչ նորություն էր ամբողջ աշխարհի COVID-19 մեկուսացման շրջանում:
Թե՛ Արցակախցին, և թե՛ CINF-ի իտալացի արհեստավորները անհամբեր սպասում են, թե երբ կարող են սկսվել դասընթացները: